ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հեռվից «գազար» են ցույց տալիս ու այդ երազանքի մեջ պահում

Հեռվից «գազար» են ցույց տալիս ու այդ երազանքի մեջ պահում
21.08.2024 | 12:06

Ինչպես կանխատեսել էի, Ադրբեջանը հայտ է ներկայացրել միանալու BRICS-ի երկրների տնտեսական գոտուն, այսինքն` Ռուսաստան, Չինաստան, Իրան, Բրազիլիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա դաշինքին, հաջորդը տարածաշրջանում կլինի Վրաստանը, դե, իսկ մենք ուշացած, բոլոր կուժն ու կուլան մեր գլխին թափված, նորից տարածքներ ու հազարավոր զոհեր տալով, հարկադրաբար 5 պակասից էլ ուշացած կմիանանք, ու մեղրի տակառի ամենահետին կաթիլներն էլ մեզ չեն հասնի, և նորից կդառնանք ծաղր ու ծանակի առարկա։ Խելացի ժողովուրդ ենք, իբր, ավտոմատ փոխանցման տուփն ենք հորինել ու դոլարի կանաչ գույնը, դե պարզ է, լինելով այդքան խելացի ու չփորձելով ուրիշների սխալների վրա սովորել, մենք ընտրել ենք Ուկրաինայի ճանապարհը` զոհեր տալով ու տարածքներ կորցնելով դեպի Եվրոպա ենք գնում, որտեղ մեզ չեն էլ սպասում, մեզ նման երկրներին զուտ հեռվից գազար են ցույց տալիս ու այդ երազանքի մեջ պահում։

Սարգիս Տեր-Եսայան

Դիտվել է՝ 3486

Մեկնաբանություններ